Վահան Բիչախչյանի գոլը

Վահան Բիչախչյանի գոլը

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում: Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում Բիչախչյանի «Ժիլինան» արտագնա խաղում մրցել է «Ռուժումերոկի» հետ և զիջել 2:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին, 71-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, նաև արժանացավ դեղին քարտի: Այս ոտւրից հետո «Ժիլինան» չեմպիոնության համար պայքարող 6 թիմերից 2-րդն է և ունի 48 միավոր: