Ցուկերբերգը մեկ օրում կորցրել է 7,2 միլիարդ դոլար

Ցուկերբերգը մեկ օրում կորցրել է 7,2 միլիարդ դոլար

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրել է 7,2 միլիարդ դոլար, քանի որ որոշ խոշոր ընկերություններ հրաժարվել են գովազդ տեղադրել՝ հայտնում է Bloomberg-ը հունիսի 27-ին: Ընկերության բաժնետոմսերի գինը նախորդ օրվա համեմատ նվազել է 8,3 տոկոսով այն բանից հետո, երբ Unilever-ը (խոշորագույն գովազդատուներից մեկը) հայտարարել էր, որ այս տարի գումար չի ծախսի Facebook-ում բոլոր արտադրանքները գովազդելու վրա: