Մեր ոտի տակ են ընկնում որոշ պսևդո ընդդիմադիրներ. Հրաչյա Հակոբյան

Չեմ ուզում մենկանաբել Գագիկ Ծառուկյանի եւ մնացած փսեւդո ընդդիմադիր քաղաքական ուժերի ու գործիչների այս օրերին արվող հայտարարությունները: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: «Որովհետեւ դրա գնահատականը տալիս է ժողովուրդը՝  նրանց տարբեր որակումներ տալով, ընդհուպ մինչեւ դավաճաններ, որովհետեւ նման իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը կռիվ է տալիս այս համավարակի դեմ, մենք համավարակի դեմ կռիվ տալուց նաեւ մեր ոտի տակ են ընկնում որոշ փսեւդո ընդդիմադիրներ: Մենք ստիպված ենք մեր ճանապարհին նրանց այս ու այն կողմ անել, որ չխանգարեն, որ մենք մեր գործն անենք: Մաքրում ենք ճանապարհը, որ մենք մեր գործը շարունակենք անել: Այս ծանր իրավիճակում շարունակենք պայքարել վիրուսի դեմ, այլ ոչ թե նրանց, դեմ, որ մանր-մունր գալիս ոտի տակ են ընկնում»,-ասաց նա: