Չինաստանը դիտավորյալ թաքցրել է կորոնավիրուսի մասին տեղեկությունները․ Associated Press

Չինաստանը դիտավորյալ թաքցրել է կորոնավիրուսի մասին տեղեկությունները․ Associated Press

Չինաստանի իշխանությունների գործողություններն անցած հունվարին, երբ ԱՀԿ-ն ողջունեց Պեկինի արագ արձագանքը կորոնավիրուսի բռնկման դեմ, ոչ մի դեպքում արժանի չէր ողջույնի։ Ոչ մի «ժամանակին արձագանք» էլ չի եղել Պեկինի կողմից։ Չինաստանը բաց չի եղել, ինչպես հունվարին գրում էր ԱՀԿ-ն։ Իրականում, հենց Չինաստանի իշխանություններն են զսպել տեղեկատվության տարածումը, որի կարիքն այդքան ուներ աշխարհն ու, առաջին հերթին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այս մասին հունիսի 2-ին գրել է Associated Press (AP). գործակալությունը: Տեղեկատվության պակասից բողոքել է նաև ամերիկացի համաճարակաբան Մարիա Վան Քերկհովե փակ հանդիպումներից մեկի ժամանակ: Նա պնդում էր, որ առանց տեղեկատվության անհնար է պլանավորել կորոնավիրուսին հակազդելու միջոցները: