Ավստրիայում տունը, որտեղ ծնվել է Հիտլերը, ոստիկանության բաժանմունք կդառնա
00:20 | 2020-06-03
Ավստրիայի իշխանությունները ներկայացրել են տան վերակառուցման ծրագիրը, որտեղ 1889 թ.-ին ծնվել է Ադոլֆ Հիտլերը: Նախատեսվում է այն վերածել ոստիկանության բաժանմունքի՝ շենքը նացիստական բռնապետին փառաբանող անձանց ուխտագնացության համար անհրապույր դարձնելու նպատակով: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ AP-ին հղումով:
Շենքի վերակառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2022-ի վերջին և կարժենա մոտ 5 միլիոն եվրո:
Համեմատաբար համեստ եռահարկ շենքն Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը վարձակալել է 1972 թ.-ից՝ դրա ոչ ճիշտ օգտագործումը կանխելու համար: Տունը դատարկ է եղել 2011 թ.-ից ի վեր: