ՌՀԶԿ ոլորտում Թրամփի գործողությունները սահմանափակող օրենք է ներկայացվել ԱՄՆ Սենատ

ՌՀԶԿ ոլորտում Թրամփի գործողությունները սահմանափակող օրենք է ներկայացվել ԱՄՆ Սենատ

ԱՄՆ Սենատ է ներկայացվել մի օրինագիծ, որի նպատակն է սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները «Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին» պայմանագրի շրջանակում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Փաստաթղթի համաձայն, Թրամփին կարող է արգելվել այնպիսի որոշումներ կայացնել, որոնք «վնասում են ՌՀԶԿ-ին»: Այս արգելքը կգործի, եթե չերկարաձգվի համապատասխան պայմանագիրը: Օրինագիծը ներկայացրել է ​​Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը: