Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել

Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող մզկիթներից մեկում ուժգին պայթյուն է որոտացել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է TOLOnews հեռուստաընկերությունը: Լրատվամիջոցի աղբյուրի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը: Միջադեպի արդյունքում վնասվածքներ է ստացել երեք անձ: Տուժածների թվում է նաև մզկիթի հոգևոր հովիվը: