ԵՄ-ն դեմ է արտահայտվել G7 Ռուսաստանի վերադարձին

ԵՄ-ն դեմ է արտահայտվել G7 Ռուսաստանի վերադարձին

Եվրամիությունը չի պաշտպանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանին Մեծ յոթնյակի (G7) ձևաչափին վերադարձնելու նախաձեռնությունը։ Այս մասին, վկայակոչելով Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելին, հայտնում է Anadolu գործակալությունը՝ գրում է lenta.ru-ն: Քաղաքական գործչի խոսքով՝ Միացյալ Նահանգները, չնայած խմբի նախագահությանը, դեռևս լիազորություն չունի՝ հրավերներ ուղարկելու համար: ԵՄ-ն կարծում է, որ քանի դեռ Մոսկվան չի փոխում ընթացքը, G7-ը չի կարող վերադառնալ G8 ձևաչափին: Միևնույն ժամանակ, Բորելը նշել է, որ միջազգային համագործակցությունն այսօր ավելի կարևոր է, քան երբևէ: