Ուկրաինան ցանկանում է միջազգային հարթակ ստեղծել Ղրիմի ապաբռնազավթման հարցով

Ուկրաինան ցանկանում է միջազգային հարթակ ստեղծել Ղրիմի ապաբռնազավթման հարցով

Ուկրաինան միջազգային գործընկերների հետ կքննարկի «Ղրիմի անխուսափելի ապաբռնազավթման» բանակցային հարթակի ստեղծման ձևաչափը։ Ըստ «Եվրոպական ճշմարտության» թղթակիցի՝ այս մասին արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում՝ գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ հանդիպումից հետո: «Մեզ հիմնականում հետաքրքրում են երկու տարրեր՝ մարդու իրավունքների խնդիրը, և այս առումով Ռուսաստանի Դաշնության կողմից ապօրինի կերպով պահվող անձանց ազատ արձակումը: Դուք գիտեք, որ նրանց ճնշող մեծամասնությունը Ղրիմի թաթարներ են», - ասել է Դմիտրի Կուլեբան: Նա նաև նշել է, որ  ևս մեկ անգամ օգնության է դիմել Հայկո Մաասին՝ գրավյալ Ղրիմում Ռուսաստանի կողմից ապօրինաբար պահվող ուկրաինացիների մոտ Կարմիր խաչի մուտքն  ապահովելու համար: