Իշխանությունը պետք է նպատակադրումը հստակեցնի․ Բագրատյանը՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին

Գույքահարկի փոփոխությունների մասով խնդրահարույց է այն, որ գույքի գնահատումը թողնվում է կառավարության որոշմանը, որը մեզ համար ընդունելի չէ:: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքով, այսօր առաջարկվող նախագծով նշված է, որ մինչև 10 մլն դրամի գույքի դեպքում հարկը կազմում է 0.05 տոկոսը. «Սա նշանակում է, որ 10 մլն դրամ գույքի դեպքում պետք է վճարես տարեկան 5 հազար դրամ, 5 մլն դրամ գույքի դեպքում՝ 2500 դրամ: Սա իհարկե, շատ չի, բայց մինչև 25 մլն դրամի գույքի դեպքում պետք է վճարել 10 մլն դրամի 5 հազար դրամը և մնացած 15 մլն-ի 0.1 տոկոսը, և այդ գործակիցը աճեցնում ենք: Այսինքն պրոգրեսիվ հարկ կա գույքահարկի: Հիմա սա լավ է, թե վատ: Լավ է այն մաստով, որ եթե մենք ճիշտ տեղաբաշխենք գույքահարկի գաղափարախոսությունը և հարուստներն ավելի շատ վճարեն և խնայեն աղքատ խավի միջոցները: Պետք է այդպես անել, որ ծանրությունը դրվի հարուստների վրա: Բայց այստեղ վտանգն այն է, որ թացը չորի հետ այրվի»,-ասաց Բագրատյանը: