Օդային հաղորդակցության վերաբացումը նախնական նախատեսվում է հուլիսի կեսից

Օդային հաղորդակցության վերաբացումը նախնական նախատեսվում է հուլիսի կեսից

Հայաստանի օդային հաղորդակութունը նախնական ժամկետով նախատեսվում է վերաբացել հուլիսի կեսերից: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում: «Մոտակա նիստերին կքննարկվի զբոաշրջության ոլորտի հետ կապված քայլերի պլանավորումը և օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը: Նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ նախնական ժամկետները լինելու են ամառվա կեսերից, այսինքն հուլիսի կեսերից»,-ասաց պարետը: Նրա խոսքով՝ կլինի համապատասխան կանոնների մշակում, որոնք կարող են հնարավորինս վարակի տարածման ռիսկը նվազեցնել, երբ խոսքը գնում է զբոսաշրջության ոլորտի մասին: