Համատարած հայտարարագրումը թույլ կտա ստվերի դեմ ավելի արդյունավետ պայքարել․ Թունյան

Եկմուտների պարտադիր համընդհանուր հայտարարագրման անհրաժեշտության մասին դեռ նախորդ տարվա սկզբից միշտ խոսել ենք, և անգամ շատ նախագծեր մեր հանձնաժողովում բացասական եզրակացություն ենք տվել, հենց հիմնավորվել է այն հանգամանքով, որ մենք այդ համակարգը չունենք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Երբ մենք ասում էինք, որ պետք է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակագը լինի, նոր անդրադառնանք դրան, մեր ընդդիմադիր գործընկերները մեզ ասում էինէ միայն խոսում եք այդ մասին, բայց գործընթացը տեղից չի շարժվում: Հիմա պրոցեսն սկսում ենք և հույս ունենք հնարավորինս արագ դա իրականացնենք: Ինչ վերաբերում է մասնագետներին, ես կոնկրետ իմ ծանաչած մասնագետների հետ դեռ շատ ժամանակ առաջ զրուցել եմ այդ թեմայով և իրենք ոչ միայն համաձայն են դրան, այլ իրենք էին ժամանակին մեզ հորդորում, որ այդ ռեբորմը հնարավորինս արագ անենք»,-ընդգծեց Թունյանը: