ԱՄՆ-ը Հոնկոնգին կզրկի արտոնություններից

ԱՄՆ-ը Հոնկոնգին կզրկի արտոնություններից

  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կսկսեն զրկել Հոնկոնգին արտոնյալ կարգավիճակից: Այս մասին նախագահն ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, որի հեռարձակումը Twitter- ում իրականացնում է Սպիտակ տունը։ «Մենք կսկսենք դիտարկել մի շարք արտոնությունների մերժումը», - ասել է Թրամփը: Նախագահը բացատրել է, որ «Չինաստանը փոխել է իր խոստումը՝ հետևելու «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին՝ «մեկ երկիր՝ մեկ համակարգ» սկզբունքով: Սա զրկում է Հոնկոնգին ինքնավարություից: Մայիսի 24-ին, Ազգային անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայենը հայտարարել էր Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ մտադրության մասին, եթե խախտվի Հոնկոնգի ինքնավարությունը: