Forbes-ը Քայլի Ջեներին այլևս միլիարդատեր չի համարում

Forbes-ը Քայլի Ջեներին այլևս միլիարդատեր չի համարում

Forbes ամսագիրը վերագնահատել է ամերիկյան մոդել Քայլի Ջեների կարողությունը՝ այն կրճատելով միլիարդ դոլարից մինչև 900 միլիոնի: Ըստ Forbes-ի, մոդելը 340 միլիոն դոլար ստացել է Coty-ի հետ գործարքից, որը 2019-ի նոյեմբերին հայտարարեց Jenner կոսմետիկ ապրանքանիշը գնելու մասին: Kylie Cosmetics-ում Ջեների մնացած մասնաբաժինը ոչ թե 49% է, ինչպես ներկայացվում էր, այլ 44.1%: Բացի այդ, մասնաբաժինը գնային առումով կրճատվել է տնտեսության վրա կորոնավիրուսի համաճարակի ազդեցության պատճառով, գրում է պարբերականը: Forbes-ը նաև պնդում է, որ Ջեներ ընտանիքը, «ամեն տարի՝ սկսած 2016 թվականից», ստել է բիզնեսի մասշտաբի և դրա հաջողության մասին: