ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կոչ են արել Չինաստանին կատարել Հոնկոնգի հետ կապված պարտավորությունները

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կոչ են արել Չինաստանին կատարել Հոնկոնգի հետ կապված պարտավորությունները

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան կոչ են արել ՉԺՀ-ին կատարել բրիտանական նախկին գաղութի՝ Հոնկոնգի հետ կապված պարտավորությունները, հաղորդել է ԱՄՆ պետդեպարտամենը պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի միջև կայացած հեռախոսազրույցից հետո: Պետդեպարտամենտը հաղորդել է նաև, որ Պոմպեոն և Ռաաբը կոչ են արել միջազգային հանրությանը «պատասխանել Պեկինի կողմից Հոնկոնգի ինքնավարության մշտական ոտնահարմանը»: Պոմպեոն հաղորդել է, որ տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին, որ Հոնկոնգն այլևս ինքնավարություն չունի ՉԺՀ-ից, ինչը նախատեսվում էր 1997 թ.-ին Մեծ Բրիտանիայից Չինաստանի իշխանություններին տարածքը հանձնելու դեպքում: Պետդեպարտամենտի գնահատման փոփոխությունը ենթադրում է քաղաքականության փոփոխություն Հոնկոնգի նկատմամբ, բայց Պոմպեոն չի նշել, թե հատկապես ինչ կարող է ձեռնարկել վարչակազմը: