Դիմակների գների հետ կապված ձեր աշխատանքը անբավարար է. Վահե Էնֆիաջյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին

Այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը» խորագրով: «Ինչու 2 ամիս առաջ չեք անդրադարձել դիմակների և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գնաճին»,- ՏՄՊՊՀ նախագահին հարցրեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: ԱԺ փոխնախագահը հետաքրքրվեց նաև, թե ինչու վարույթը չի հրապարակվել. «Ես ձեր կատարած աշխատանքը անբավարար եմ համարում. 2 ամիս անց մեր երկրի քաղաքացին սպառել է այս իրավիճակում»:   Մանրամասները՝ տեսանյութում: