Չեխիան չեղարկում է հանրային վայրերում առանց դիմակի գտնվելու արգելքը

Չեխիան չեղարկում է հանրային վայրերում առանց դիմակի գտնվելու արգելքը

Չեխիայի իշխանությունները շարունակում են չեղարկել կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով ավելի վաղ մտցված սահմանափակող միջոցները։ Այսպես, մայիսի 25-ից, երկրում իրենց աշխատանքը կվերսկսեն հյուրանոցներն ու հյուրատները, ֆիթնես կենտրոնները, շոգեբաղնիքները, ռեստորաններն ու սրճարանները: Բացի այդ, քաղաքացիներին թույլատրվում է դրսում լինել առանց դիմակների ՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով: Փակ տարածքներում սակայն դիմակ կրելը դեռևս պարտադիր է։