Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ անչափահաս վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ անչափահաս վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում մայիսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ Ժամը 14։30-ի սահմանում Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալեքս Հ-ն, վարելով Violkswagen Passat մակնիշի 36 OP 538 համարանիշի ավտոմեքենան, Վերին Գետաշեն գյուղի Ա թաղամասի 7-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի 3-րդ տան պարսպին։ Վթարի հետևանքով Ալեքս Հ-ն և ուղևոր՝ Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 17-ամյա Հայկ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։