Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին

Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին

Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 3-ին: Այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված առաջնության առաջիկա տուրը կշարունակվի հունիսի 3-7-ը: Մինչ առաջնության ընդհատումը մրցաշարային աղյուսակի առաջատարը «Պորտու»-ն էր 60 միավորով: Երկրորդ տեղում «Բենֆիկա»-ն է և եռյակը եզրափակում է «Բրագա»-ն: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտ ամսից դադարեցվել են եվրոպական մի շարք առաջատար երկրների առաջնությունները, բացառությամբ Բելառուսի առաջնության: Մինչ այս վաղաժամ ավարտվել են Մեքսիկայի Արգենտինայի, Շոտլանդիայի Բելգիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունները: