Գոգյան. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը

Գոգյան. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը

ԲՈԿ նախագահ Սմաբտ Գոգյանը, որ ազատման դիմում է ներկայացրել օրեր առաջ, գրել է. «Էլի արժեքային բախման մասին: Չի կարող աշխատանքի գնահատական լինել աշխատանքային ուղղաձիգ հարաբերությունում իրենից ներքև գտնվող (ով կախված է վարածդ քաղաքականությունից) մարդու կարծիքը: Սա տարրական էթիկայի հարց է: Վերջին ամիսներին ատենախոսություն պաշտպանած կամ մոտակա ամիսներին պաշտպանել պատրաստվող հայցորդներն ու ասպիրանտները ենթագիտակցաբար կարող է հավատան, որ ինձանից վարչական կախման վտանգի տակ են և ինձ համար անթույլատրելի է, որ նրանք ինձ աջակցություն հայտնեն: Նմանատիպ իրավիճակում են ռեկտորներն ու առավել ևս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնց մեծ մասը մոտակա ամսիներին մասնակցելու է ռեկտորի ընտրություններին: ՀԳ. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը»։ https://www.facebook.com/gogyan/posts/10157307099693441