Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով կթեթևացվի

Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով կթեթևացվի

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով թեթևացնելու նպատակով որոշում է կայացվել, որ Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար Մեղրիի մաքսային կետ բաժնում ժամանակավորապես կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր։ Այդ ապրանքները կուղարկվեն ՀՀ այլ մաքսային մարմիններ և տերմինալներ, որտեղ և կիրականացվեն վերջնական մաքսային ձևակերպումներն ու բացթողումը։