ԱՄՆ-ում կարող է համավարակների արձագանքման նոր մարմին ստեղծվի․ Politico

ԱՄՆ-ում կարող է համավարակների արձագանքման նոր մարմին ստեղծվի․ Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Պետդեպարտամենտի կառույցում վարակիչ հիվանդությունների բռնկումների արձագանքման համար նոր գերատեսչության ստեղծման ծրագիրըը, հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով փաստաթղթեր: Նոր մարմինը կդառնա Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից որոշակի տեսակի աշխատանքների իրականացման այլընտրանքային մեխանիզմ՝ կազմակերպության մշտակական ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ նախագահի սպառնալիքների ֆոնին, նշվում է զեկույցում: Պարբերականի ունեցած տվյալների համաձայն, Պետդեպարտամենտի նոր վարչությունը կարող է ղեկավարել դոկտոր Դեբրա Բրիքսը, որը պատասխանատու է COVID-19 համավարակին արձագանքելու միջոցների համար: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը կազմակերպությանը, եթե այն չցուցադրի իր անկախությունը Չինաստանի քաղաքականությունից և իր կառույցում և կառավարման մեջ բարեփոխումներ չիրականացնի: