Գյուլագարակում քամուց պկված ծառը փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը

Գյուլագարակում քամուց պկված ծառը փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը

Մայիսի 22-ին՝ ժամը 19։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի սկզբնամասում ուժեղ քամուց ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են վնասված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։