Սիրիայում ԱՄՆ կոալիցիան  ԻՊ երկու առաջնորդների է վերացրել

Սիրիայում ԱՄՆ կոալիցիան ԻՊ երկու առաջնորդների է վերացրել

ԱՄՆ գլխավորությամբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիան հայտարարել է Սիրիայի Դեյր-էլ-Զոր նահանգում «Իսլամական պետության» երկու առաջնորդների ոչնչացման մասին։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով «Անսասան վճռականություն» օպերացիայի շտաբի հայտարարությունը: Ահաբեկչական խմբավորման տարածաշրջանային երկու առաջնորդներ՝ Ահմադ Իսա Իսմայիլ ալ-Զավին և Ահմեդ Աբդ Մուհամեդ Հասան ալ-Ջուղայֆին սպանվել են Սիրիայի դեմոկրատական ուժերի և Միացյալ Նահանգների ղեկավարած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի համատեղ գործողության արդյունքում: Դա տեղի է ունեցել մայիսի 17-ին, բայց հայտարարությունը հրապարակվել է միայն հիմա: Նշվում է, որ ահաբեկիչ Իսմայիլ ալ-Զավին զբաղվում էր Բաղդադի հյուսիսում իր անդամների շրջանում խմբավորման ղեկավարության ցուցումների տարածմամբ: Երկրորդը պատասխանատու էր, մասնավորապես, զենքի ձեռքբերման և տեղափոխման համար: