Հայտնի է դարձել Կադիրովի առողջական ծանր վիճակի մասին

Հայտնի է դարձել Կադիրովի առողջական ծանր վիճակի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, որը ոչ պաշտոնական տվյալների համաձայն հոսպիտալացվել է թոքերի ախտահարմամբ և կորոնավիրուսի կասկածով, ծանր վիճակում է գտնվում: Այս մասին հայտնի է դարձել Baza պարբերականին։ Աղբյուրների տվյալների համաձայն, Կադիրովը վարակվել է երկու-երեք շաբաթ առաջ։ Մեկ շաբաթ անց նա սկսել է իրեն ավելի վատ զգալ, սակայն իր վիճակը վերագրել է սուր շնչառական վարակին, գրում է պարբերականը։ Հիմա, լուրերի համաձայն, նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում՝ թոքերի ախտահարմամբ։ Չեչնիայի նախագահի մամլո ծառայությունը որևէ պաշտոնական մեկնաբանություն նրա առողջական վիճակի մասին դեռևս չի տվել։