Ջոնսոնի խորհրդականին կասկածում են կարանտինը խախտելու մեջ

Ջոնսոնի խորհրդականին կասկածում են կարանտինը խախտելու մեջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավոր խորհրդականը՝ Դոմինիկ Քամինգսը, կասկածվում է կարանտինը խախտելու մեջ: Այս մասին գրել են The Guardian և Daily Mirror թերթերը: Լրագրողները պարզել են, որ Քամինգսը ծնողներին է այցելել Լոնդոնից 400 կմ հեռավորության վրա գտնվող Դարհեմ քաղաքում, երբ Բրիտանիայում կարանտին էր հայտարարված, որի ընթացքում արգելվում էր տնից դուրս գալ առանց խիստ անհրաժեշտության։ Բացի այդ, Ջոնսոնի խորհրդականը պարտավոր էր ինքնամեկուսացման մեջ գտնվել՝ կորոնավիրուսի ախտանշաններ ունենալու պատճառով: Դարհեմ քաղաքի ոստիկանությունը հաստատել է, որ մարտի 31-ին բողոք է ստացվել Լոնդոնից ժամանած տղամարդու՝ կարանտինի հնարավոր խախտման մասին: Իսկ ծնողների հարևանները ճանաչել են Քամինգսին: Նոր տիպի կորոնավիրուսի ախտանիշները հայտնվել էին վարչապետի խորհրդականի մոտ մարտի 28-29-ին, իսկ մինչ այդ վարակվել էր նրա կինը: Ներկայումս փորձում են պարզել, թե կոնկրետ երբ է Քամինգսը ուղևորվել Դարհեմ: Կարանտինի խախտումը և դրան հաջորդած սկանդալը կարող են վարչապետի խորհրդականի պաշտոնանկության պատճառ դառնալ: