Մեխիկոյի շինհրապարակում մարդկանց և մամոնտների մնացորդներ են հայտնաբերվել

Մեխիկոյի շինհրապարակում մարդկանց և մամոնտների մնացորդներ են հայտնաբերվել

Մեքսիկացի գիտնականները հայտարարել են, որ նախաիսպանական շրջանի մարդկանց աճյուններ և մամոնտների մնացորդներ են հայտնաբերել նոր միջազգային օդանավակայանի կառուցման վայրում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի հայտարարությունը: Ինչպես նշվում է, մասնագետները 15 մարդու և մոտ 60 մամոնտների կմախքներ են հայտնաբերել: Նրանք արդեն վերականգնել են դրանք և նախատեսում են դրանք օգտագործել Մեքսիկայի ավազանի էվոլյուցիան ուսումնասիրելու համար: Մարդկանց մնացորդները, ըստ հնագետների, պատկանել են ֆերմերներին, որոնք թաղված էին բնակավայրի մոտակայքում՝ սափորների և կավե արձանիկների հետ միասին: Գտնված կերամիկան ցույց է տալիս, որ մարդիկ այս տարածքում բնակվել են մեր թվարկության VIII-X դարերում: