Թրամփն իր երեք ամսվա աշխատավարձն է հատկացրել կորոնավիրուսի դեմ դեղերի մշակմանը

Թրամփն իր երեք ամսվա աշխատավարձն է հատկացրել կորոնավիրուսի դեմ դեղերի մշակմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր երեք ամսվա աշխատավարձն է փոխանցել երկրի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքինենին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ Թրամփը 100 հազար դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ դեղերի մշակման համար՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ողջ աշխատավարձը։ «Թրամփը 2020 թվականի առաջին եռամսյակի իր ողջ աշխատավարձը նվիրաբերում է Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությանը ՝ աջակցելու կորոնավիրուսի բուժման և կանխարգելման համար նոր դեղեր մշակելուն ուղղված ջանքերին», - ասել է Մաքինենին: Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահը 2019 թվականի չորրորդ եռամսյակի՝ 100 հազար ԱՄՆ դոլարի չափով իր աշխատավարձը նվիրաբերել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար: