ԱՄՆ-ը Չինաստանին նոր հարված է հասցրել առևտրային պատերազմում

ԱՄՆ-ը Չինաստանին նոր հարված է հասցրել առևտրային պատերազմում

ԱՄՆ առևտրի նախարարությունը սև ցուցակում է ներառել Չինաստանի 33 պետական և առևտրային կազմակերպությունների: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ցուցակում ընդգրկվել են ինստիտուտներ, համալսարաններ և մի շարք բարձր տեխնոլոգիական ընկերություններ: Ինը կազմակերպություններ հայտնվել են սև ցուցակում այն բանի համար, որ դրանք, ԱՄՆ իշխանությունների կարծիքով, կապ են ունեցել ՉԺՀ-ի Սինցզյան Ույգուրի ինքնավար շրջանում մարդու իրավունքների ոտնահարման գործողությունների հետ: Քսանչորս ընկերություններ հայտնվել են ցուցակում «ԱՄՆ ազգային անվտանգության շահերին և ԱՄՆ արտաքին քաղաքականությանը հակասող» գործունեության մեջ մասնակցության համար։ Մարտին երկրների միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրեց կորոնավիրուսի բռնկման մասին ոչ ստույգ տեղեկատվություն տրամադրելու մեջ: