Դեմոկրատները Թրամփից պահանջում են հիմնավորել Ռուսաստանին ԹԱՇ սարքավորումներ ուղարկելու որոշումը

Դեմոկրատները Թրամփից պահանջում են հիմնավորել Ռուսաստանին ԹԱՇ սարքավորումներ ուղարկելու որոշումը

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատների խումբը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով հիմնավորել Ռուսաստանին ԹԱՇ սարքավորումներ տրամադրելու որոշումը, գրում է The Hill պարբերականը։ «Մենք անհանգստացած ենք այն փաստի կապակցությամբ, որ դուք չափազանց կարևոր, մարդկանց կյանքեր փրկելու համար անհրաժեշտ ԹԱՇ սարքավորումներ եք տրամադրում Ռուսաստանին այն դեպքում, երբ դրանց կարիքը կա այստեղ՝ ԱՄՆ-ում»,- ասվում է նամակում։ Դեմոկրատները նաև հայտարարել են, որ ամերիկյան հարկատուների փողերը չեն կարող քաղաքական շահի առարկա դառնալ։ Բացի այդ, կոնգրեսականները պահանջել են նախագահից մինչև հունիսի 4-ը տեղեկատվություն տրամադրել արտասահման բժշկական պարագաներ առաքելու անհրաժեշտության վերաբերյալ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան արտադրության՝ թոքերի արհեստական շնչառության սարքավորումները կարող են ուղարկվել ցանկացած երկիր՝ առանց ազգային առողջապահությանը վնաս հասցնելու: