Թրամփը եկեղեցիներն «անհրաժեշտ վայրեր» է անվանել և նահանգապետերին կոչ է արել բացել դրանք

Թրամփը եկեղեցիներն «անհրաժեշտ վայրեր» է անվանել և նահանգապետերին կոչ է արել բացել դրանք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է նահանգների իշխանություններին՝ կոչ անելով բացել եկեղեցիները: Այս մասին հաղորդում է USA Today- ը: Նա եկեղեցիները «անհրաժեշտ վայրեր» է անվանել, որոնք «անհրաժեշտ ծառայություններ» են մատուցում։ «Որոշ նահանգապետեր անհրաժեշտ համարեցին ալկոհոլային խմիչքների խանութները և արհեստական վիժեցումների համար հիվանդանոցները, սակայն անտեսեցին եկեղեցիներն ու այլ աղոթատեղիները», - հավելել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նշել է, որ եթե նահանգների իշխանությունները համապատասխան միջոցներ չձեռնարկեն, ապա ինքը կբացի եկեղեցիները՝ շրջանցելով նրանց։