Կիպրոսը hունիսի 9-ից կվերսկսի ավիահաղորդակցությունը մի շարք երկրների հետ

Կիպրոսը hունիսի 9-ից կվերսկսի ավիահաղորդակցությունը մի շարք երկրների հետ

Կիպրոսի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 9-ից մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու վերաբերյալ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ տրանսպորտի, կապի և հանրային աշխատանքների նախարար Յանիս Կարուսոսին հղումով: Կղզի պետությունը հունիսի 9-ից պատրաստ է ընդունել զբոսաշրջիկների 19 երկրներից: Պետությունների ցանկը բաժանված է երկու խմբի: Առաջինում ընդգրկված են Հունաստանը, Մալթան, Բուլղարիան, Նորվեգիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Սլովենիան, Հունգարիան, Իսրայելը, Դանիան, Գերմանիան, Սլովակիան և Լիտվան: Երկրորդում՝ Շվեյցարիան, Լեհաստանը, Ռումինիան, Խորվաթիան, Էստոնիան և Չեխիան: Թռիչքների վերսկսումը տեղի է ունենալու երկու փուլով: Առաջինը տեղի կունենա հունիսի 9-ից 19-ը, երկրորդը՝ հունիսի 20-ից: Երկիր ժամանող զբոսաշրջիկները պետք է ունենան վկայագիր, որը հաստատում է կորոնավիրուսի բացակայությունը, թեստը պետք է հանձնած լինեն ոչ ուշ, քան թռիչքից 72 ժամ առաջ: