Սաուդյան Արաբիան տեղաշարժի լիակատար արգելք է սահմանել

Սաուդյան Արաբիան տեղաշարժի լիակատար արգելք է սահմանել

Սաուդյան Արաբիայում տեղաշարժի լիակատար արգելքն ուժի մեջ է մտել ուրբաթ երեկոյան՝ Ռամադան ամսվա ավարտի առիթով մուսուլմանական Այդ ալ-Ֆիտր տոնի նախօրեին, հաղորդել է ՆԳՆ ներկայացուցիչ Թալալ ալ-Շալհուբը մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքով: «Իրավապահները ուրբաթ 17.00-ից (Երևանի ժամանակով 18.00) թագավորության բոլոր քաղաքներում և շրջաններում, մինչև մայիսի 27-ը ներառյալ, վերահսկելու են տեղաշարժի լիակատար արգելքի հետ կապված ավելի վաղ հայտարարված որոշման կատարումը»,- նշել է ալ-Շալհուբը: Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսային դեպքերի թիվը շարունակում է արագորեն աճել, և ուրբաթ օրը երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է 24 ժամում ռեկորդային թվով վարակի դեպքերի մասին՝ 2642 մարդ: Համաճարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 67.7 հազար մարդ: