Գիտնականները հայտարարել են, որ երեխաներն ավելի հեշտ են տանում կորոնավիրուսը, քան մեծահասակները

Գիտնականները հայտարարել են, որ երեխաներն ավելի հեշտ են տանում կորոնավիրուսը, քան մեծահասակները

Երեխաների մեծ մասը COVID-19 հիվանդությունն ավելի հեշտ են տանում, քան մեծահասակները, բայց նրանք ավելի երկար են վիրուս արտազատում, հայտնում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Երեխաների 80%-ն ավելի հեշտությամբ է տանում հիվանդությունը, քան մեծահասակները, քանի որ կան իմունային արձագանքի առանձնահատկություններ և այլն, բայց նրանք, ցավոք, ավելի երկար են վիրուս արտազատում և շրջապատի համար վարակի աղբյուր են հանդիսանում»,- ասել է Գորելովը: Նա հավելել է, որ տարբեր երկրների գիտնականներ արդեն արձանագրել են դեպքեր, երբ երեխայի օրգանիզմն ունակ է եղել շրջապատին վիրուսով վարակելու 37 օրվա ընթացքում: Մասնագետի կարծիքով, դա տեղի է ունենում, «քանի որ ընթանում է ադապտիվ կամ ձեռք բերովի իմունիտետի ձևավորում»: Գորելովը հավելել է, որ, ըստ վիճակագրության, ներկայումս Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների 7%-ն անչափահասներ են: