Թուրքիայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 952 նոր դեպք

Թուրքիայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 952 նոր դեպք

Թուրքիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 24 ժամում ավելացել է 952-ով, մահացել է 27 մարդ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։ Մարտի 25-ից ի վեր Թուրքիայում արձանագրված դեպքերի այս քանակն ամենափոքր թիվն է եղել։ «Այսօր հաստատվել է 952 նոր դեպք, ընդհանուր առմամբ վարակվել է 154 500 քաղաքացի։ Մենք այսօր կորցրել ենք 27 պացիենտ, ընդհանուր առմամբ մահացել է 4276 հոգի։ Մեկ օրում ապաքինվել է 1121 պացիենտ, ընդհանուր առմամբ բուժվել է 116 111 հոգի»,- այս մասին Կոջան գրել է «Թվիթեր»-ի իր էջում։ Աշխարհում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 5 մլն 255 հազար 285-ի, որից ապաքինվել է 2 մլն 122 հազար 399 պացիենտ։ Մահացել է 336 հազար 817 հոգի։