Բելառուսը հրթիռների արտադրություն կզարգացնի․ Լուկաշենկո

Բելառուսը հրթիռների արտադրություն կզարգացնի․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հանրապետությունը կզարգացնի իր հրթիռների արտադրությունը: Այդ մասին հայտնում է BelTA- ն: Նա հավաստիացրել է, որ Բելառուսը խաղաղասեր երկիր է և մտադրություն չունի «զբաղվելու գլոբալիզմով, գրավելու օտար պետություններ»: Ըստ Լուկաշենկոյի՝ հանրապետության հանդեպ այլ երկրների կողմից նույնպես այդպիսի հավակնություններ չկան: Հետևաբար, Բելառուսի համար «իմաստ չունի» մշակել «միջուկային զենքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ», - նշել է նա: «Մենք չենք կարող դա անել: Մենք պետք է կենտրոնանանք հնարավորի վրա: Հետևաբար, մենք ստեղծում ենք համապատասխան հրթիռների արտադրություն», - ասել է Լուկաշենկոն: Բելառուսի առաջնորդը հավելել է, որ չնայած «համաճարակներին, համավարակներին, հիստերիային»՝ «դեռ ոչ ոք չի դադարեցրել պատերազմը», և «մենք պետք է պատրաստվենք զինված հակամարտություններին խաղաղ ժամանակաշրջանում»: Այս առումով, Բելառուսի ռազմավարական խնդիրը թշնամու կողմից ռազմական ագրեսիայի դեպքում նրան վնաս պատճառելն է՝ ընդգծել է Լուկաշենկոն: