Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Շահումյան-Տափերական գյուղամիջյան ճանապարհի 1.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 07 ՍX 070 համարանիշի և Opel մակնիշի 36 NV 966 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահածածի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը: