Իշխանության վեթինգի գործընթացը ձախողված է

ՍԴ ճգնաժամը կլուծվի ոչ թե հանրահավաքի միջոցով, այլ` խորհրդարանի։ Նոր սցենարով ՍԴ նոր նախագահ կընտրվի, 12 տարի պաշտոնավարած դատավորները կհեռացվեն, իսկ թե ինչ ընթացակարգերով դա կիրականացնեն, կսպասեն Վնեետիկի հանձնաժողովի արձագանքին։ Արդարադատության նախարարությունը հենց այս սցենարի առնչությամբ է հարցում ուղարկել հանձնաժողովին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան, Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի հետ: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ազգային ժողովի միջոցով Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումը մինիմալիստական լուծում է. «Իրական լուծում կլիներ, եթե յոթ անդամները հեռացվեին Սահմանադրական դատարանից և Ազգային ժողովի կողմից փոփոխության ենթարկվեր Սահմանադրության 213-րդ հոդվածը, ինչպես նաև որևէ կարծիք չհայցվեր Վենետիկի հանձնաժողովից՝ ելնելով մի քանի պատճառներից»: Լուսինե Հակոբյանի կարծիքով՝ իշխանության վեթինգի գործընթացը ձախողված է: Մանրամասն՝ տեսանյութում: