Չկա Նիկոլ Փաշինյան, չկա իշխանություն․ նա այսօր փոխարինող չունի

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարություն է արել, թե ստեղծված իրավիճակում Հայաստանի համար վատթար իրավիճակը կանխարգելելու համար պետք է հակաճգնաժամային ժամանակավոր նոր կառավարություն ձևավորել: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի հետ: ԱԱԾ նախկին պետի հայտարարությունը հաջորդել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որում նա «Իմ քայլին» կոչ էր անում անվստահություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ընտրել նոր վարչապետ՝ նշելով, որ «Իմ քայլում» կան այդ կարգավիճակի այլ պատրաստված թեկնածուներ, և մեծամասնության պատգամավորները գիտեն այդ մասին: Այդ ինչ թեկնածուի մասին գիտեն իքայլականները, որ հանրությունը չգիտի, թե սա թիմի ներսում կսկածի և վհուկների որսի արհեստական խթանման դրսևորում է: