Իրանում վարակվածների թիվը հասել է 131 հազար 652-ի

Իրանում վարակվածների թիվը հասել է 131 հազար 652-ի

Իրանում մայիսի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 311-ով՝ ընդհանուրը դառնալով 131 հազար 652: Մահացածների թիվն ավելացել է 51-ով: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 7 հազար 300 մարդ: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանատունը: Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 659 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1712-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 102 հազար 276 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 763 հազար 913 անձ: