«Արարատ-Արմենիա»-ի և «Լոռի»-ի ֆուտբոլիստները և անձնակազմը թեստավորվել են․ Հայտնի են պատասխանները

«Արարատ-Արմենիա»-ի և «Լոռի»-ի ֆուտբոլիստները և անձնակազմը թեստավորվել են․ Հայտնի են պատասխանները

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մի շարք ակումբներ կորոնավիրուսի թեստեր են հանձնել: «Արարատ-Արմենիա» և «Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի, աշխատակազմի COVID-19-ի բոլոր թեստերի պատասխանները բացասական են։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբի խաղերի վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: