Վտանգավոր գործընթացներ են, պետք է սատարել իշխանությանը․ Սուրեն Շահվերդյան

«Պատմությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հարյուրամյակը մեկ մարդկությունը կանգնում է ինչ-որ փորձության առջև, այնուամենայնիվ, պատվով է դուրս գալիս: Սահմանները նեղացել են և այսօրվա գերագույն արգելքն այն է, որ սահմանների մեջ ենք և չենք կարող դուրս գալ, բազմաթիվ նախագծեր չեղարկվեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյան՝ հավելելով, որ կարողացել է նոր պայմաններին հարմարվել: Ռեժիսորի կարծիքով՝ կարելի է բացօթյա թատրոններ ստեղծել այգիներում և այդպես ներկայանալ հանդիսատեսին: Ի՞նչ է փոխվել հետհեղափոխական շրջանում: Սուրեն Շահվերդյանի դիտարկմամբ՝ շատ բան փոխվել է դեպի լավը. «Սատարում եմ ներկայիս կառավարությանը և վարչապետին, նրանց գործողությունները խելամիտ եմ համարում: Մեր երկրի առաջին դեմքը փորձում է անել անհնարինը, որ ինչ-որ բան փոխվի: Յուրաքանչյուրն իր ոլորտում ինչ-որ բան փոխելու համար պատասխանատվություն պետք է ստանձնի: Այստեղ է մեր խնդիրը… Պետությունը պետք է վերահսկի, որ ոլորտներում լինեն պրոֆեսիոնալներ, որոնք ի զորու են փոփոխություններ իրականացնել»: Անդրադառնալով ներքաղաքական խմորումներին՝ ռեժիսորը նշեց, որ վտանգավոր գործընթացներ են ընթանում, և պետք է աջակցել իշխանությանը: Մեր զրուցակցի կարծիքով՝ հերթական հեղափոխությունը կամ իշխանափոխությունը կործանարար կլինի Հայաստանի համար: Մանրամասն՝ տեսանյութում: