Մոսկվան գազի գնի թանկացմամբ հեղափոխությունից վրեժ է լուծում

ԵՏՄ ռազմավարական զարգացման պլանը համաձայնեցված է, և համաձայնեցված չէ ընդամենը մեկ կետ՝ գազի միասնական շուկայի հարցը, մայիսի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գյումրիի Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ: Նոմինալ առումով համաձայնեցված չէ մեկ կետ, սակայն գործնականում դա այն կետն է, որը, նույն Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած գնահատականի համաձայն, կազմում է միասնական տնտեսական տարածության իմաստը: Այսինքն՝ եթե չկա միասնական էներգետիկ շուկա, ապա դադարում է ԵՏՄ իմաստը, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Գազի գնի հարցը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ ներսի ամբողջ ենթակառուցվածքը մերը չի ։