Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել, 10 վարակվածներ ապաքինվել են

Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել, 10 վարակվածներ ապաքինվել են

Մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հայտնաբերվել: Հաստատված դեպքերի թիվը հասել է 724-ի: Ըստ կառավարական StopCov.ge կայքի, ապաքինված հիվանդների թիվը մեծացել է 10-ով եւ հասել է 495-ի: Մահացել են 12 հիվանդներ: Մեկուսացման մեջ է գտնվում 3614 մարդ, հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 346-ը: