Պոգբան վերադառնո՞ւմ է «Յուվենտուս»

Պոգբան վերադառնո՞ւմ է «Յուվենտուս»

Թուրինի «Յուվենտուս»-ը սկսել է բանակցությունները ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբայի տեղափոխության շուրջ: Այս մասին գրում է Le Sport-ը: Թուրինյան ակումբը սկսել է բանակցությունները Պոգբայի գործակալ Միլո Ռայոլայի հետ: Իտալական ակումբը Պոգբայի միջոցով փոխարինող է փնտրում Միրալեմ Պյանիչի ու Ադրիան Ռաբիոյի համար, ովքեր կարող են հեռանալ ակումբի ամառային տրանսֆերի ընթացքում: Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալ»-ը և ՊՍԺ-ն: