Գեղամ Կադիմյանի գոլային փոխանցումը

Գեղամ Կադիմյանի գոլային փոխանցումը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և բելառուսական «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ ակումբի կազմում: Բելառուսի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Նեման»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Տորպեդո Բելազ»-ի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմից Գեղամ Կադիմյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով թիմին խփել առաջին գնդակը: Կադիմյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 86-րդ րոպեին: «Նեման» մրցաշարային աղյուսակում 11-րդն է: