Lindores Challenge․ Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է

Lindores Challenge․ Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում: Արագ շախմատի 11 փուլերից հետո Արոնյանը հավաքեց 5,5 միավոր և իրավունք ստացավ մրցելու քառորդ եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ և մրցաշարային աղյուսակի առաջատար Հիկարու Նակամուրան: Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոնՄագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, մրցում են արագշախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ: