Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33 դեպք, որոնցից 8-ը բուժված: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 669 մարդ, կա 69 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 4 նոր դեպք։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Արցախում ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը մայիսի 12-ի ժամը 22:00-ից 30 օրով՝ մինչեւ հունիսի 11-ի ժամը 22:00-ն երկարաձգվել է։