Ինչ պաշտոն կստանա Սամվել Բաբայանը Արցախում. «Ժողովուրդ»

Ինչ պաշտոն կստանա Սամվել Բաբայանը Արցախում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արցախի հերոս, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը պաշտոն կստանա: Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Բաբայանին նշանակելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար` փոխարինելով Վիտալի Բալասանյանին: Ու այս նշանակումը մեծ շոկ է լինելու Արցախի էլիտայի համար: Ինչու, որովհետև մեկ տասնամյակից ավելի Սամվել Բաբայանը, կարելի է ասել, վտարված է եղել իր հայրենիքից ու հիմա կրկին վերադառնում է` դարձյալ որպես պաշտոնյա, խորհրդարանում թվով երկրորդ խմբակցությունը ունեցող գործիչ: Հիշեցնենք, որ 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Բաբայանը ազատազրկման էր դատապարտվել 14 տարով, սակայն 4,5 տարի անց նրան ներում շնորհվեց։ Այդ ընթացքում Բաբայանի և նրա մերձավորների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ են գործադրվել, ընդհուպ մինչև նրան պատկանող սեփական տունը պետականացվեց և վերածվեց մանկապարտեզի: Ու հիմա նրա հետ այսքան տարիների ընթացքում մեղմ ասած թշնամական հարաբերություններ ունեցող գործիչները և պաշտոնյաները անհարմար իրավիճակում են հայտնվել: Սա նշանակում է, որ Արցախի ներքին կյանքը դժվար թե խաղաղ լինի առաջիկա վերադասավորումների ժամանակ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: