Հեռավար գրել չեն սովորում. Ինչպիսին կլինի կրթությունը հաջորդ ուստարվա առաջին կիսամյակում. «Ժամանակ»

Հեռավար գրել չեն սովորում. Ինչպիսին կլինի կրթությունը հաջորդ ուստարվա առաջին կիսամյակում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոտավորապես հայտնի է, թե ինչպիսին է լինելու կրթությունը հաջորդ ուսումնական տարվա առնվազն առաջին կիսամյակում: Ըստ կրթության համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ բարձր դասարանցիների կրթությունը կշարունակի լինել հեռավար, իսկ ավելի ցածր դասարանների աշակերտները դպրոց կհաճախեն հերթով՝ տարբեր ժամերի, որպեսզի դպրոցում աշակերտների մեծ կուտակումներ չլինեն: Բացարձակ հեռավար ուսուցման համակարգ ներդնելը հնարավոր չէ, քանի որ ցածր դասարանների ուսուցիչները բողոքում են, որ հնարավոր չէ հեռավար համակարգով աշակերտներին գրել կամ տառեր սովորեցնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: